ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է դուրս գալ 1977-ին Խորհրդային Միության կողմից ստորագրված միջազգային մի փաստաթղթից, որը վերաբերում է միջազգային հակամարտությունների զոհերին և որոշում է՝ ով և ինչպես պետք է հետաքննի մարդու իրավունքների խախտումները պատերազմի ժամանակ: Ըստ արձանագրության, հետաքննությունը պետք է վարի 1949-ին ստեղծված միջազգային հանձնաժողովը: Պուտինը հիմնավորել է, որ Ռուսաստանը չի ընդունում այդ հանձնաժողովի իրավասությունը՝ մտավախություն ունենալով, որ որոշ ոչ բարյացկամ երկրներ կարող են չարաշահել իրավասություններն ու ծառայեցնել քաղաքական նպատակների համար: Թե որ երկրների մասին է խոսքը, օրինագիծը չի հստակեցրել: